Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք

Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք
318
Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 08:35

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին՝ 20-25, իսկ 17-ին՝ 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ը՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: