Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Անպատասխան մնացած կարևոր հարցեր». Ստյոպա Սաֆարյան

«Անպատասխան մնացած կարևոր հարցեր». Ստյոպա Սաֆարյան
271
Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 01:00

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդուհանդերձ, անպատասխան մնացած կարևոր հարցերից․
1․ Եթե Սերժ Սարգսյանը և իրեն սատարած ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, կողմ էին Լավրովի պլանին, ինչո՞ւ էին 2,5 տարի շարունակ մեղադրում Նիկոլ Փաշինյանին «հողերը հանձնելու մտադրության ու պարտավորության մեջ»։ Եթե դա իրական էր, ապա նրանք, կարծես թե, պետք է գոհ լինեին, որ ինչ-որ մեկը ստանձնում է այդ պատմական անբախտի դերը․․․ Սերժ Սարգսյանը բացատրություն ո՞ւնի 2,5 տարի շարունակ իր շրջապատի այս պահվածքի համար․․․
2․ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը դեմ էր Լավրովի պլանին, ինչպես Սերժ Սարգսյանն է հայտարարում, ապա այդ դեպքում ինչու իրենք հանդես չէին գալիս նույն Լևոն Տեր-Պետրոսյանի նման «խաղաղության դիսկուրսի» շրջանակիներում․․․
3․ Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու վերոնշյալ ուժերը կողմ էին խաղաղության դիմաց տարածքներ հանձնելուն, թեկուզև Արցախի կարգավիճակի հարցը զոհաբերելու գնով, ինչու էին այս իշխանության աջակիցների վրա բացում «սորոսական-կոսմոպոլիտի» դիսկուրսը․․․
Որովհետև ստում են, ստել են ու դեռ ստելու են, ինչպես միշտ»: