Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը
806
Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 11:45

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ կվարեն ՀՀ ԱԳ նախարարի՝ Մոսկվա կատարած կարճատև աշխատանքային այցի շրջանակներում:

Ինչպես սպասվում է, հանդիպման ընթացքում կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացումը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման և Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա: Կողմերը կհստակեցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում աշխատանքային ծրագրերը։
Լավրովն ու Այվազյանը կքննարկեն նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հարցեր: Զրույցը տեղի կունենա մամուլի համար փակ ձևաչափով։