Նազելի Բաղդասարյանը՝ վարչապետի և գերիների ծնողների փակ հանդիպման մասին
![]() 166 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 16:50 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Փաշինյանի և գերիների ծնողների փակ հանդիպմանը: Պատգամավորը վստահեցրել է, որ գերիների վերադարձի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, ինչպես նաև ծնողները տեղեկացվել են, թե որ փուլում են գտնվում այդ աշխատանքները: «Գերիների վերադարձի հետ կապված գործընթացը շարունակական է ոչ միայն Խծաբերդի տղաների առումով, այլ բոլոր գերեվարվածների: Մեր խնդիրն է այն է, որ կարողանանք ապահովել հայտարարության 8-րդ կետի ամբողջական իրականացումը»,- ասել է պատգամավորը: «Իրականում ստորագրված հայտարարության 8-րդ կետն ասում է, որ վերադարձի են ենթարկվում գերեվարված, պատանդ պահվող և այլ անձիք, այսինքն՝ անկախ իրավական կարգավիճակից, սա ենթադրում է, որ վերադարձվելու են բոլորը»,- ընդգծեց Բաղդասարյանը: Հարցին, թե կապ հաստատե՞լ են գերեվարվածների հետ, պատգամավորն ասաց. «Երկու կամ երեք շաբաթ առաջ հաջողվել է կապվել. տղաներից մի քանիսը զրուցել են հարազատների հետ: Մյուս կապը տեղի է ունենում գերեվարվածների հարցով զբաղվող միջազգային կոնվենցիայով հաստատված պատկան մարմնի՝ Կարմիր Խաչի միջոցով»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
