Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մոռացե՛ք հաշտվելու հարմար չգոյությունը ու դա քարոզողներին». Տարոն Սիմոնյան

«Մոռացե՛ք հաշտվելու հարմար չգոյությունը ու դա քարոզողներին». Տարոն Սիմոնյան
232
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 04:35

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմարվեստի արձանագրված պատմության չորսհազարամյա փորձը մեկ շատ կարևոր և պարզ սկզբունք է իրենում բյուրեղացրել»
«Պատերազմում հաղթում է նա, ով չի հանձնվում, և պարտվում է նա, ով մտածում է, որ կարող է ապրել առանց հաղթանակի»։
Անհայրենիքներին, դավաճաններին, տգետներին, նյութապաշտներին, թալանչիներին և կյանքում մյուս չհաջողված մարդկանց փնտրելն անօգուտ է ու ժամանակի չհիմնավորված ծախս, եթե հաշտվում ես հանձնվելու հետ։
Երբ հետևողականորեն պատրաստվում ես նոր հաղթանակի, դրանք հերթով ի հայտ են գալիս ... և շատ ավելի արագ։
Հ.Գ. Հանուն կյանքի՝ պատրաստվեք հաղթանակի և մոռացեք հաշտվելու հարմար չգոյությունը ու դա քարոզողներին»: