«Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ուղարկվող բեռնատարներին». թուրք գեներալ
![]() 309 Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 22:30 Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) ուղվարկվող բեռնատարների վրա: «Իսրայելը հարձակումներ է իրականացնում Իրանի, Իրաքի և Լիբանանի վրա: Ինքնաթիռներ օդ բարձրացնելով, հարվածում է Իրանի թիրախներին, ապրանքափոխադրող մեքենաներին և պահեստներին», ասել է նա և հավելել, որ նույնը կարող է անել նաև Թուրքիան: Փեքինի պնդմամբ՝ Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի թիրախներին խոցել այն պատճառով, որ իր երկիրը պայքարում է ահաբեկչության դեմ: Բացի այդ, նրա դիտարկմամբ, «ողջ աշխարհը գիտի, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG, խմբ.՝ PYD-ի ռազմական թևը) հարձակումներ են իրականացնում Թուրքիայի դեմ»: «Որտեղից որ սպառնալիք է գալիս, Իսրայելը հարվածում է: Մենք էլ (Թուրքիան-խմբ.) կարող ենք հարվածել իրենց (PYD/YPG- խմբ.) բեռնատարներին»,- ասել է գեներալը: Փեքինը բեասսդֆգհյկլ;՛րելով Իսրայելի օրինակը, փորձել է լեգիտիմացնել Թուրքիայի հնարավոր նոր քայլերը Սիրիայում, գրում է Ermenihaber-ը: Ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունները PYD/YPG-ն նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ: Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից PYD-ին ցուցաբերվող «օգնությունը» թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներից մեկն է: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
