Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Արծրունին արժե նվիրել Անդերսենի «Հեքիաթները», Աննա Հակոբյանին՝ «1000 ու մի գիշերը»». Գ. Պետրոսյան

«Արծրունին արժե նվիրել Անդերսենի «Հեքիաթները», Աննա Հակոբյանին՝ «1000 ու մի գիշերը»». Գ. Պետրոսյան
354
Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 11:00

«Ադեկվադ» միաբանության անդամ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիրք նվիրելու օրն է: Օրվան ընդառաջ՝ մի քանի առաջարկ, թե ում ինչ գիրք արժի նվիրել.
Արծրուն Հովհաննիսյան՝ «Հեքիաթներ» (Հանս Քրիստիան Անդերսեն),
Աննա Հակոբյան՝ «Հազար ու մի գիշեր» (Անանուն),
Արարատ Միրզոյան՝ «Ստամբուլի բիճը» (Էլիֆ Շաֆաք),
Հովիկ Աղազարյան՝ «Ապուշը» (Ֆեոդոր Դոստոևսկի),
Հայկ Մարության՝ «Անտեսանելի մարդը» (Ռալֆ Էլլիսոն),
Նիկոլ Փաշինյան՝ «Դատավարություն» (Ֆրանց Կաֆկա),
Ստյոպա Սաֆարյան՝ «Մարդն առանց հատկությունների» (Ռոբերտ Մուզիլ),
Արայիկ Հարությունյան (ԱՀ)՝ «Կերպարանափոխություններ» (Պուբլիուս Օվիդիուս Նասո),
Արմեն Սարգսյան՝ «Աննկատ լինելը լավ է» (Սթիվեն Չոբսկ),
Էդմոն Մարուքյան՝ «Ամեն ինչ լուսավորված է» (Ջոնաթան Սաֆրան Ֆոեր),
Արայիկ Հարությունյան (ՀՀ)՝ «Ամստերդամ» (Յան ՄաքԻուան),
Դավիթ Տոնոյան՝ «Հրաժեշտ զենքին» (Էռնեստ Հեմինգուեյ),
Վարդան Ղուկասյան (Դոգ)՝ «Ծծմբական թթու» (Ամելի Նոթոմբ)»: