«Թյուր է այն պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից». Արմեն Աշոտյան
![]() 215 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 20:15 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկար, բայց կարևոր Օրերս «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), որը համարվում է NATO-ի ուղեղային կենտրոնը, տեղի է ունեցել խիստ ուշագրավ քննարկում «Էներգետիկ դիվանագիտությունը և անդրատլանտյան համագործակցությունը գործնականում. Հարավային գազային միջանցքի բացում» թեմայով: Ինչպես երևում է վերնագրից, քննարկումը նվիրված էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող նոր գազատարին, որի շինարարությունն ավարտվեց 44-օրա պատերազմի ընթացքում, և առաջին ադրբեջանական գազը հասավ ԵՄ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Նշված քննարկման մասնակիցների ցանկը ուշագրավ էր, այդ թվում՝ Էլշադ Նասիրով - ՍՕԿԱՌ-ի փոխնախագահ, Մեթյու Բրայզա, Ռոբերտ Շեր – bp America-ի միջազգային կապերի տնօրեն և այլ ոչ պատահական բանախոսներ: Դիտելով ողջ քննարկումը՝ մի շարք կարևոր հետևություններ և վերահաստատումներ պետք է արձանագրել: 1. Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ այդ գազատարի աշխարահաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր: 2. 44-օրյա պատերազմը նաև ադրբեջանական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու մասին էր՝ Արցախի հարցի վտանգը չեզոքացնելով: «Չկարգավորված հակամարտությունը միշտ սպառնալիք էր մատակարարման ուղիների համար»: 3. Ալիևն ու Էրդողանը պատահական չէին ընտրել պահը և այս խոշորագույն ներդրումային նախագծի ապահով իրականացաման համար վերջին շանսն էին կերտում: 4. Իհարկե, ռիսկային էր մի կողմից լայնածավալ պատերազմ վարելը, մյուս կողմից՝ նման հսկայական շինարարությունն ավարտին հասցնելը: Սա հնարավոր էր անել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանից տային գազատարի ադրբեջանական ուղղության վրա չկրակելու հստակ երաշխիքներ: Ինչը, վստահ եմ, գաղտնի արվեց թե՛ պատերազմից առաջ, թե՛ արդեն հրապարակավ՝ պատերազմի ընթացքում: 5. Նշված գազատարն ընդամենը միջանկյալ էտապ է միջինասիական գազը դեպի Եվրոպա վերահասցեագրելու գլոբալ ծրագրի մեջ, ինչի մասին կրկին ակտիվացել են խոսակցություններն Ադրբեջան-Թուրքմենիա վերջին գազային համաձայնությունից հետո: 6. Ուստի տարածաշրջանային լարվածությունը նաև այդ պատճառով ոչ միայն չի նվազելու, այլև ուժգնանալու է՝ Արևմուտք-Ռուսաստան/Չինաստան գլոբալ հակամարտության ֆոնին: 7. Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում: 8. Թյուր է այն պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից: Նրանք լուծեցին գլոբալ հարց և այդ պատճառով ավելի թեթև տարան Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումն Արցախում: 9. Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
