Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«ԱԱԾ-ում գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս»․ փաստաբան

«ԱԱԾ-ում գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս»․ փաստաբան
200
Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 23:05

Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով, Իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է և հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջևանի հատվածում։
Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։