Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Չունեցած բանը ո՞նց էիր հանձնում»․ Լյովա Եղիազարյան

«Չունեցած բանը ո՞նց էիր հանձնում»․ Լյովա Եղիազարյան
255
Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 00:45

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասում է, որ 2018-ին իշխանությունը հանձնեց Կարեն Կարապետյանին։
Չունեցած բանը ո՞նց էիր հանձնում։
Հիմա եք դու և քո «քաղաքական» բալիկները խորոզլամիշ լինում։
Այն օրերին ժողովրդի վախից դու ու բալիկներդ մկան ծակ էիք ման գալիս։
Հիմա են վճարովի լակոտներդ կառավարության շենքերը գրավելու ու բռնության կոչեր անում, այն օրերին օրական մի քանի անգամ փոխում էին ներքնաշորերը տակը լցնելու պատճառով։
Հիմա են լաքեյներդ ՖԲ -ում ազրեիլ դարձել, այն օրերին ջուր ու սնունդ էին հասցնում միտինգավոր ժողովրդին։
Նույնիսկ «ամենափրկիչ» Վազգենն էր բաժակը ձեռքին շնորհավորում քո իշխանության փլուզումը։
Ամոթ է։
Կույս էլ չես, որ ասեմ՝ մտիր կուսանոց։
Բանտը՝ կա ու կա»։