Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան

Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան
254
Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 17:20

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մեկնարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները:
Ցուցարարները Ազատության հրապարակի տարածքից տարբեր ուղղություններով այժմ երթ են իրականացնում՝ փակելով փողոցները: Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը փակելուց հետո վիճաբանություն տեղի ունեցավ ցուցարարների և երթուղայինի վարորդի միջև. վերջինը պահանջում էր բացել ճանապարհը:

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկությամբ ցուցարարները շարունակում են փակ պահել Մաշտոցի պողոտան և տարածքում եղած խաչմերուկները: