Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այս «իշխանության» իրական հենարանները ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են». Ստեփան Դանիելյան

«Այս «իշխանության» իրական հենարանները ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են». Ստեփան Դանիելյան
267
Կիրակի, 21 փետրվարի, 2021 թ., 16:25

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ելք ունենք, կամ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մուտքերը
Այս «իշխանության» իրական հենարանները Բարգավաճ ու Լուսավոր Հայաստաններն են։
Թյուրիմացության իշխանության ճակատագիրը կախված է խորհրդարանի երկու ֆրակցիաներից։ Վայր են դնում մանդատները և խորհրդարանն օրենքի ուժով լուծարվում է։ Ինչու մանդատները վայր չեն դնում, շատ հետաքրքիր թեմա է։
Կեղծ թեզեր
Երկու թեզ է բերվում, որ եթե թյուրիմացությունն այդ ընթացքում մնա վարչապետ, ապա կարող է հաղթել ընտրություններում, որովհետև
1. դեռ ունի մի 20 տոկոս համախոհ,
2. կարող է օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը։
Ադմինիստրատիվ ռեսուրսը կարող են օգտագործել, եթե այն կիրառողները լինեն վստահ, որ թյուրիմացությունը կհաղթի ու իրենց արածի համար կմնան անպատիժ, իսկ նման վստահություն չի կարող լինել։
Քարոզարշավի ժամանակ թյուրիմացությունն ու իր սատելիտները պետք է ելույթներ ունենան ու որքան շատ խոսեն, այնքան ավելի վատ իրենց համար։
Կարճ ասած, ընտրություններում իրենց պարտությունն անխուսափելի է, ավելին, դեռ հարց է, թե ով կհամաձայնվի մտնել թյուրիմացության ընտրացուցակը։
Մյուս թեզն այն է, որ ընտրությունները քաոսի կտանեն երկիրըն ու կուղեկցվեն ծեծուջարդով։ Դժվար է այդ թեզի հետ չհամաձայնելը, բայց ավելի լավ է երկու ամիս այդ փուլով անցնել, քան՝ այս երկարատև մղձավանջը շարունակվի։
Իմիջիայլոց, նախընտրական փուլում թյուրիմացությունը չի կարողանալու վերահսկողության տակ պահել ուժային կառույցներն ու ադմինիստրատիվ ապարատը, ոչ ոք անօրինական հրահանգներ չի կատարի, երբ ընտրության արդյունքներն ակնհայտ չլինեն։ Նաև ընտրական փուլում չի կարող փոխել ուժային կառույցների պատասխանատուներին, համապատասխան հետևանքներով հանդերձ՝ դրանք այդ ընթացքում դառնում են ինքնուրույն։
Մի խոսքով, ամեն ինչ կախված է երկու ֆրակցիաներից, անգամ ընդամենը մեկից։ Հիմա իրենք են երկրի վիճակի համար մեկ պատասխանատուները»: