«Խամաճիկավար Պուտինը, ծրագրում ու կառավարում է իր քաղաքական խնդիրները տարածաշրջանում». Ալբերտ Բաղդասարյան
202
Կիրակի, 21 փետրվարի, 2021 թ., 23:35
«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական հավկուրություն Երեկ Արցախյան Շարժման տարեդարձն էին նշում Ստեփանակերտում։ Մեր ու մանուկ, այր ու կին, մեծ ու փոքր։ «Իշխանություններ»։ Հայերեն, ռուսերեն, ԱՆԳԼԵՐԵՆով գրված կարգախոսներով։ Հսկայական, մի քանի տասնյակ մետր երկարությամբ ձգվող հայոց եռագույն դրոշով արվող երթով։ Էսքան կորուստներից՝ զոհեր, վիրավորներ, հաշմվածներ, անհայտ կորածներ, գերիներ, տնավերներ, փախստականներ, մի ափաչափ հողատարածք դառնալուց հետո։ ՈԳԵՒՈՐԻՉ Է, չէ՞։ Բա կոգևորվենք, բա ի՞նչ կանենք։ Բա ոգևորվելու բան չի՞, որ ռսադիրիժորությամբ էս օրին հասած, ռսադրածո ու ռսածառա իշխանավարմամբ մեր հայրենիքի՝ անկլավ-ռեզերվացիա դարձած մի մասում մնացած մի բուռ ժողովրդի մեջ էսքան ազատության ոգի ու ձգտում կա առ Հայաստանի հետ միավորման։ Հատկապես էսքան երիտասարդների, պատանիների ու դպրոցականների մոտ։ Ու էդ «ոգու ու ձգտման» ցուցադրումը կատարվում է... ուշադրություն.- ռսադրածո, Հայաստանի հետ միացմանը կողմնակից հայերի մուտքն Արցախ արգելող, ոտքերը ջարդելով ահաբեկող Վիտալի Բալասանյանի, «մեր միակ փրկությունը Ռուսաստանի մեջ մտնելու» համոզմունքով առաջնորդվող Արայիկի ու մնացած անհայրենիք, նորից կրկնեմ՝ ռսադրածո «իշխանավորների» կազմակերպմամբ ու առաջնորդմամբ։ Էն նույն դպրոցականների ու ուսուցիչների մասնակցությամբ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ բազմահազար նահատակ հայ զինվորների արյունը դեռ չէր չորացել, նույն ոգևորությամբ մասնակցում էին Հայաստանին, հայ զինվորին ուրացման спасибо росийским освободителям-ի կարգի, բացառապես ռուսատառ լոզունգներով միջոցառումներին։ Նույն «իշխանավորների» կազմակերպմամբ։ Նույն գեներալ-գուբերնատորի աչալուրջ հսկողության ներքո։ Որպես հետևանք նման «հայրենասիրական» դրսևորման, հայկական տեղեկատվական տիրույթը, համացանցը լցվեց «մե խինդ, մե ուրախություն» ոգևորությամբ։ Հատկապես զգացմունքային հայրենասերների մոտ։ Միաժամանակ, Երևանում, երեք տարի առաջ «նիկոլ վարչապետ» լոզունգով Հայաստանը պարալիզացրած ժողովրդի մեծ մասը ոտքի է կանգնել (ոտքի են հանել) «Հայաստանն առանց նիկոլի» վանկարկումներով։ Էս ամենը խամաճիկավարը՝ Պուտինը, ծրագրում ու կառավարում է իր քաղաքական խնդիրները տարածաշրջանում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում լուծելու նպատակով։ Նորից նաև միջազգային այլ խաղացողներին օգտագործելու ենթատեքստով։ Նախորդ փուլում լուծեց որպես մանրադրամ-միջոց բուն հայկական տարածքների հաշվին, այս փուլում՝ հայ ժողովրդի ու հատկապես զգացմունքային, ավելի հաճախ միայն այսրոպեական շահերով առաջնորդվող «առաջնորդների» օգտագործմամբ։ Ինչպես բազմիցս արել է նախկինում։ ՄՇՏԱՊԵՍ։ Մերը՝ խամաճիկության շրջանակում հին կամ նոր կուսակցություններ բացելով գաղութ-թատրոնում «իշխանության համար պայքարի» խաղին մասնակցությունն է։ Կենտրոնի պլանավորմամբ կամ քաղաքական հավկուրությամբ պայմանավորված»։