Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ռուսաստանը տվեց թուրքերին՝ ինչ խոստացել էր. իսկ նրանք տվածը վերցրել ու թռնում են ռուսների վրայից». Լ. Ազնաուրյանց

«Ռուսաստանը տվեց թուրքերին՝ ինչ խոստացել էր. իսկ նրանք տվածը վերցրել ու թռնում են ռուսների վրայից». Լ. Ազնաուրյանց
269
Կիրակի, 21 փետրվարի, 2021 թ., 18:35

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա ստեփանակերտյան միտինգը ռուսներն են կազմակերպել։ Ընդամենը թուրքիային են շանտաժ անում։
Մեծ հավանականությամբ ԵԱՏՄ մտնել-չմտնելու մասին է հակասությունը։ Հավանաբար, ըստ նախնական պայմանավորվածության, Արցախը ստանալուց հետո թուրքիան պիտի միանար ԵԱՏՄ-ին, բայց նա հիմա հրաժարվում է։ Իրանը հայտարարեց, որ կարող է միանալ, Պակիստանը հայտարարեց, իսկ թուրքիան չի անում։ Մինչդեռ առաջինը պիտի թուրքիան դա աներ։ Սրա կռիվն է։ Սա 1920֊1921 թիվն է, ոչ թե 2020-2021֊ը։ Նայեք իրավիճակին 1920-ի վիճակից։ Ռուսաստանը տվեց թուրքերին այն ամենը, ինչ խոստացել էր, հիմա թուրքերը դրա դիմաց պիտի միանան սովետին, իսկ նրանք տվածը վերցրել ու թռնում են ռուսների վրայից, նույնիսկ ադրբեջանը չեն ուզում թողնել։ Կարծում եմ՝ էսպես»:։