Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արդեն չափերն անցնում են, հաղորդում կներկայացնեմ ՀՀ ԱԱԾ». Էլիբեգովա

«Արդեն չափերն անցնում են, հաղորդում կներկայացնեմ ՀՀ ԱԱԾ». Էլիբեգովա
197
Կիրակի, 21 փետրվարի, 2021 թ., 22:30

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեսբուքյան իր էջում գրել է. «Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:
Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։
Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար»։