«Կան զոհեր, բայց ժողովուրդը տուն չի գնում». Հայկ Մարտիրոսյան
![]() 316 Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 09:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետօրեին, ժողովրդական զանգվածային բողոքի ալիք է բարձրացել: Ժողովուրդը պահանջում է ռազմական խորհրդից՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդավարական քաղաքացիական կառավարությանը և ազատություն վերադարձնել երկրի փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չիին: Բանակը պատասխանում է կենդանի կրակով: Կան զոհեր: Բայց ժողովուրդը տուն չի գնում: Շարժումը չունի առաջնորդներ: Հրապարակներում հանրահավաքներն ուղղորդողներ չկան, ազատության մեջ մնացած առաջնորդներ, կուռքեր՝ նույնպես: Ժողովուրդը փողոցներում է ինքնաբուխ կերպով: Անկազմակերպ կազմակերպվածությամբ: Միայն՝ կամքի շնորհիվ: Միաժամանակ առանձին քաղաքացիական խմբեր զինվել են և պատրաստվում են զինված դիմակայության: Զինվորական իշխանությունը ժողովրդի զգալի մասի սրտով չէ: Մյանմարի բանակի գեներալները, իրենց հերթին, նապաստակ չեն: Գտնում են, որ քաղաքացիական իշխանությունը տապալել է երկրի կառավարումը և հեռացնելով նրան՝ իրենք, ըստ իրենց կարծիքի՝ փրկել են երկիրը: Այլ խոսքերով՝ գնում են մինչև վերջ: Մյանմարի ժողովուրդն իր հերթին՝ իրեն մատաղացու գառան պես չի պահում և չի փնտրում փողոցում իր քիմքին և ճաշակին հարմար առաջնորդներ: Կրակից չի վախենում և զոհվելով՝ ավելի է սրում պայքարը ու փորձում՝ դարձյալ ըստ իր կարծիքի՝ փրկել երկիրը: Վիճակը լարված է: Բայց շարժ կա: Կա պայքար: Որևէ կողմ չի ցանկանում երկիրը զիջել իր հակառակորդին: Երկի՞ր: Զիջե՞լ ... իսկ դա հնարավո՞ր է: Այո, իհարկե հնարավոր է»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
