«Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատության հերթական օրինակը». Սուրեն Սարգսյան
![]() 291 Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 10:05 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատության հերթական օրինակը 2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սզկբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես Աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան Միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգն ակտիվությունից պայթում էր): Ինչ տեղի ունեցավ արդյունքում: 1. Դեսպանությունը չբացեցին, այսինքն՝ դրա անհրաժեշտությունն իրականում կա՛մ չկար, կա՛մ փոշմանեցին: 2. Վատ մեսիջ տվեցին առ այն, որ ուզում ենք բացենք՝ հարաբերություններ զարգացնենք, բայց որոշումը կայացնելուց հետո փոշմանեցինք, կամ սխալ էինք հաշվարկել մեր օրակարգը: Այսինքն՝ իրանք իրանց հիմնավորեցին, որոշեցին, մեսիջները տվեցին, հետո իրանք իրանց որոշեցին, որ դա իրանց պետք չի, թեման փակեցին՝ գնաց: Երկու դեպքում էլ շատ անլուրջ ընկալվեցինք թե՛ Եթովպիայի, թե՛ առանձին պետություների և թե՛ Աֆրիկյան Միության կողմից: Դրա համար պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
