«Պետությունը իրավունք ունի՝ կրակելու». Անդրանիկ Քոչարյան
![]() 365 Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 15:05 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի ելույթին, ասաց, որ «գուցե Վազգեն Մանուկյանը ժամանակին նման ոճով աշխատել է Նաիրի Հունանյանի խմբի հետ»: «Շաբաթը մեկ այդպիսի ծրագրեր է առաջարկում՝ մեկի ոտքերը ջարդել, մեկի ընտանիքի դուռը ծեծել, բայց Մանուկյանը լավ կանի՝ ինքը խմբերի առջևից գնա, որպեսզի մարդիկ իմանան՝ ով ա եկել, ինչ նպատակով ու ինչպես պաշտպանի և՛ իր, և՛ երկրի արժանապատվությունը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ 1996 թվականը բոլորի աչքի առաջ է: «Եթե մտածում են շենքեր գրավել, թող մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում ու մոնոպոլ իրավունք ունի՝ կրակելու»,- հավելեց պատգամավորը: Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Ինչպե՞ս ազատվել այս իշխանություններից. առաջարկում եմ պլան Ա ու Բ: Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի: Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին, ինչքան պարկեշ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց. սա հրաժարական տվողը չի, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որ ինքն ունի: Որո՞նք են այդ հենարանները, առաջինը՝ դա մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում է, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում: Մեր պարտքն է մեր հայրենակցիներին բացատրել՝ ինչ է կատարվում: Երկրորդ հենարանը՝ դա ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Երրորդը՝ դա այն պատգամավորներն են, ովքեր նրա հենարանն են ԱԺ-ում: Նրանց հետ ևս պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ ու միշտ թողնել նահանջի ճանապարհ... Պետք է լինեն ցույցեր, կաթվածահար արվի քաղաքը, ոտքի կանգնեցնել մարդկանց ու միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա հենված է Փաշինյանը: Կա նաև պլան Բ. ցանկացած պահի պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինել Բ ճանապարհին, բայց դրա համար պետք է, որ շարժումը միասնական առաջ գնա, տեղերում կազմակերպվեն կոմիտեներ...»: Հիշեցնենք նաև, որ Վազգեն Մանուկյանի հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: |
«Կարենի մուտքն արգելելու հիմքում քաղաքական դրդապատճառներ են». Տիգրան Աբրահամյան
5422:24«Ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան»․ Կարեն Իգիթյան
6322:20«ՌԴ-ն 3 ամսում ավելի շատ զենք է արտադրում, քան՝ ՆԱՏՕ-ի երկրները 1 տարում». Ռյուտե
12522:05«Գործող կառավարիչները ոտնահարել են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ». Արտակ Զաքարյան
9321:54«Վախեցա՞ք կոչ անել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ չանեն»․ Արա Պողոսյան
11621:28«ՌԴ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում». Ուկրաինայի հետախուզություն
27021:16«ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետությունների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»․ ՀՀ ԱԳՆ
14920:54«Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ ՀՀ-ի համաձայն լինելու մասին չէ». Հակոբ Բադալյան
20120:42