«Ժամանակը կարճ է նաև Արմեն Սարգսյանի համար». Գեղամ Մանուկյան
![]() 299 Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 19:55 «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները, երթով հասնելով նախագահական նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26, դիմեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Դիմում ենք ՀՀ նախագահին: Այն նախագահին, ով պատերազմի ավարտից մի քանի օր հետո, հանրային բողոքներից հետո պաշտոնապես միացավ ժողովրդական շարժմանը՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը...: Մեր պահանջն է, որ ՀՀ նախագահն իր այդ պաշտոնական պահանջի տերը լինի, և դրա համար նա ունի երկու գործողություն. առաջին՝ շարունակելով պահանջը՝ չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է նախագահության պալատ՝ վավերացվելու համար վարչապետի աթոռը գրավողի կողմից: Նա ունի դրա իրավունքը, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի նախագահը չէ, նա ՀՀ նախագահն է: Նա Սահմանադրության գլուխն է ու պաշտպանը: Երկրորդը՝ շատ արագ պետք է դիմի գործողությունների մեր՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, օրենքը պաշտպանելու և իր հայտարարած Նիկոլի ու կառավարության հրաժարականը ժամ առաջ իրականություն դարձնելու, ժամանակավոր կառավարություն ստեղծելու համար: Ժամանակը կարճ է նաև Արմեն Սարգսյանի համար, Բաղրամյան 26-ի համար, որովհետև Արմեն Սարգսյանը Սահմանադրության երաշխավորն է, որն այսօր ոտնատակ է արվում»,- ելույթի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպիչներից Գեղամ Մանուկյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
