«Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա». Փաշինյան

Քիչ առաջ կայացած հարցազրույցի ընթացքում գերիների խնդրում կա՞ նախապայման հարցին պատասխանելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձման հստակ պարտավորվածություն: Նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ ռազմագերի են, ռազմագերի չեն: Սրանք տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների, այլև գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց մասին է: Ես ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են ստորագրած բոլոր 3 կողմերը: Մենք ինտենսիվ աշխատում ենք, որ հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»:
Նվեր Մնացականյանի դիտարկմանը՝ մենք պայմանագրի կետերը կատարում ենք անթերի, երբ մյուս կողմը խախտում է, ինչո՞ւ ենք մենք շարունակում անթերի կատարել, նա պատասխանեց. «Գիտեք, նախ պետք է ամեն ինչ անել, որ պրոցեսները չմտնեն փակուղի: Եվ մենք շարունակում ենք այնքան ժամանակ աշխատել թեմայի վրա և օրակարգի շուրջ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որ մենք խնդիրը լուծենք և ունենանք կոնկրետ արդյունք: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, ժամավաճառությամբ չենք զբաղվի»:
Փաշինյանը հստակեցրեց, որ մինչ այժմ վերադարձվել է 69 գերի:

«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
4800:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
3800:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
9800:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
75Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
90Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
106Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
84Երեկ, 22:42
«Վտանգ, որը չի շրջանցում մեզնից ոչ մեկին». Դավիթ Դավթյան (տեսանյութ)
69Երեկ, 21:42