Պատերազմից հետո ազատվածներին հետ են բերում. «Հրապարակ»
![]() 293 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 09:45 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Հակոբջանյանն Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը պիկի էր հասել։ Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի պահանջն էր՝ ազատվել ուժային կառույցի ղեկավարներից։ Հակոբջանյանի նկատմամբ կար հանրային դժգոհություն, ինչպես Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին էին Շուշի ուղարկել և պարտադրել առանց պատրաստվածության սահման գնալ, այնպես էլ՝ Արցախի ոստիկաններին։ Նա ներգրավված է եղել նաև ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործում՝ քրեակատարողական հիմնարկներն Արցախում ոստիկանապետի վերահսկողության ներքո են։ Սակայն Հակոբջանյանն Արցախի նախագահի մտերիմներից է, ակտիվ է եղել նախագահական ընտրությունների քարոզարշավին։ Փաստորեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կադրային փոխատեղումներով փորձում թոզ փչել հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր գնում է արմատական փոփոխությունների, նույնն Արայիկ Հարությունյանն է անում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
