Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու պահանջով փաստաբանների բողոքը դատարանը մերժել է
![]() 307 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 16:05 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 24-ին, մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբաններ Հովհաննես Խուդոյանի և Արամ Օրբելյանի բողոքը։ Հիշեցնենք, որ փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։ Փաստաբանները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը), 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը) 332-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը), 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) հատկանիշներով։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
