Վազգեն Մանուկյանը հայտնել է, թե որ դեպքում ժողովուրդը կանցնի կտրուկ քայլերի
![]() 245 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 18:30 «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ իշխանությունը չի համարձակվի կրակել ժողովրդի վրա, ինչպես հայտարարել էր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Ժողովուրդը կանցնի կտրուկ քայլերի այն դեպքում միայն, երբ իսկապես համազգային շարժում լինի և դիմացինը դրդի դրան։ Գիտեք, ապստամբությունը ժողովուրդը չի ստեղծում, ապստամբությանը դրդում է իշխանությունը։ Մենք հիմա զբաղված ենք համազգային շարժումը ձևավորելով։ Շարժումն ինքը՝ մասնակիցները տասնյակ հազարավոր են, բայց տներում նստած մարդիկ, որոնք իրենց մասնակից են զգում՝ հարյուր հազարավոր են։ Մենք ուզում ենք այս երկու թիվն էլ մեծացնել։ Այդ համազգային շարժումը երբ բոցկլտա Հայաստանում… սրանք վախկոտ մարդիկ են, բոլորին ճանաչում եմ։ Նրանցից ոչ մեկը պատերազմում չի եղել, ոչ մի վտանգ չի տեսել, էդ վախկոտ մարդիկ շատ վտանգավոր են, որովհետև իրենք, խուճապից ելնելով, կարող են անցնել այնպիսի գործողությունների, որ դրդեն ժողովրդին ապստամբելու։ Իսկ այդ ժամանակ երբ ժողովուրդն ապստամբեց, իրենք չեն համարձակվի կրակել։ Դա ոչ միայն մեր երկրի օրինակն է, այլ կարող եմ շատ երկրների օրինակներ բերել»,- ասաց Մանուկյանը:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
