«Պատրաստ ենք անել ամեն հնարավորը՝ թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար». Չավուշօղլու
![]() 221 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 18:35 Անկարան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ թուրքմենական գազն ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա հասցնելու համար: Նախօրեին Անկարայում Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Խոսելով տնտեսական ոլորտում 2 երկրների համագործակցության մասին՝ նա նշել է, որ 2 երկրները բանակցություններ կսկսեն Թուրքմենստանի անկախացումից անմիջապես հետո ստորագրված ներդրումների պահպանման և խրախուսման, կրկնակի հարկման բացառման պայմանագրերը թարմացնելու համար, քանի որ դրանք արդեն հնացել են և չեն արտացոլում ներկայիս իրողությունները, գրում է Ermenihaber-ը: «Մենք շատ ուրախ ենք հատկապես Կասպից ծովի հիդրոկարբոնի հանքավայրերի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված հուշագրի համար: Մեր ընկերությունները ևս պատրաստ են համագործակցել տարածաշրջանում և Կասպից ծովում: Թուրքիան մասնավորապես պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ թուրքմենական գազը ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ հասցնելու համար»,- ասել է Չավուշօղլուն: Վերջինս խոսել է նաև Թուրքմենստանի հետ անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու Թուրքիայի մտադրության մասին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
