«Ի՞նչ աստիճանի ծայրահեղ վիճակի եք հասցրել մարդկանց, որ այսպիսի ձևակերպումներ են հնչեցում». Տիգրան Աբրահամյան
![]() 232 Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 11:40 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հավաք ՊՆ-ի դիմաց՝ «Մեր էրեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով։ Արդեն կարևոր էլ չէ, թե դա ինչ դրդապատճառ ունի, ովքեր են հնչեցնում կամ հավաքն ինչ ելք կունենա։ Հասել ու հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը։ Ո՞ւր հասցրեցիք երկիրը։ Այս ինչ բարոյալքության, անվստահության միջավայր ձևավորեցիք։ Ի՞նչ աստիճանի ծայրահեղ վիճակի եք հասցրել մարդկանց, որ այսպիսի ձևակերպումներ են հնչեցում։ Ես պատկերացնում եմ մեր զինվորականների հոգեվիճակը, լավ եմ հասկանում բոլոր նրանց, ովքեր այս իրավիճակում էլ բարեխղճորեն կատարում են երկրի անվտանգության ապահովման ուղղված բարձր առաքելությունը՝ ծանր, բարդ պայմաններում։ Լսում են իրենց ու իրենց ընկերների հասցեին ուղղվող զրպարտությունն ու կեղծիքը, բայց շարունակում են ծառայել իրենց երկրին։ Իսկ դուք զուգահեռ իրականության մեջ շարունակեք պաշտոններից ազատեք բոլոր նրանց, ում ներկայությունը բանակում, թեկուզ, նվազագույն շանս է ստեղծում բանակի վերակառուցման և մեր երկրի շուրջ համեմատաբար անվտանգ միջավայր ապահովելու համար»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
