Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նախագահը հանդիպել է նաև Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի, Արման Աբովյանի հետ

Նախագահը հանդիպել է նաև Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի, Արման Աբովյանի հետ
233
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 17:00

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են երկրում առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:
«Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:
Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: