«Երևանի կենտրոնում պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է»․ Ս․ Սարոյան
![]() 898 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 22:40 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում նախ խորոված պատրաստելը, հետո պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է։ Իսկապես մնացել ենք սև ու գորշ երկու քարերի արանքում։ Մի կողմ գնաս «մերոնք» են՝ դատարկախոս, տգետ, ինքնասիրահարված, մյուս կողմ գնաս կրկին «մերոնք» են՝ ծառայամիտ, մորթապաշտ, ագահ։ Թումանյանը կասեր՝ հոգնել եմ նոր ընկերի ու հին ցարի արանքում։ Մի կողմում չեն կարողանում իրական դատեր անցկացնել՝ ապացուցելով սևերի հանցավոր բնույթը, մյուս կողմում չեն կարողանում իրական դատեր բեմադրել՝ կոնկրետ փաստերի վրա ապացուցելով գորշերի ապիկարությունն ու հանցավոր անգործությունը։ Իսկ գնդակահարություն բեմադրելը մասնագիտական որակներ չի պահանջում․ կանգնեցնում ես պատի տակ ու ձգանը քաշում, հանդիսատեսը ծափ է տալիս, բոլորը հոգեկան բավարարվածություն են ստանում։ Հաց ու զվարճանք, խորոված ու գնդակահարության բեմականացում, այն ամենը, ինչ պետք է ամբոխին։ Իսկ ժողովուրդը դեռ սպասում է․․․»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
