Այսօր Սամվել Կարապետյանի մահվան առաջին տարելիցն է

Այսօր Սամվել Կարապետյանի մահվան առաջին տարելիցն է։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ծնվել էր 1960թ. հուլիսի 30-ին Երևանում։ Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանից էր: Կարապետյանը հուշարձանագետ էր, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ։ Տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել էր հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։
Հայտնի էր նաև որպես Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։ Նա պնդել է, որ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Իր հայագիտական գործունեության համար Վրաստանում հայտարարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր:

«Ռուսաստանը կորցրել է իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ վերահսկողությունը». Թրամփ
4117:48
«Անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը»․ Տիգրան Աբրահամյան
3217:30
«Հրապարակը լցնելու նպատակով «էստի համեցեք» է անում»․ Գագիկ Համբարյան
5517:00
«Ըստ քաղաքացիների՝ օրերս թրքալեզու տղամարդիկ էին այցելել, նայում էին եղեգներին»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5416:30
«Հերիք է ժողովրդին խաբեք չեղած խաղաղությամբ». Ոսկան Սարգսյան
6016:12
«Նիկոլյան Հայաստանի մեծահարուստ մուրացկանների խրախճանքը՝ «ժանտախտի» ժամանակ»․ Աննա Կոստանյան
6215:54
«Մարդիկ լացելով զանգել են ինձ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
8414:42
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել (տեսանյութ)
17514:30