«Մարտի 1-ի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է». Սեյրան Օհանյան
![]() 205 Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 19:40 Մարտի 1-ի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է, ով նաև դատվել է դրա համար, այս մասին Բաղրամյան պողոտայում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Մենք այսօր հավաքվել ենք բանակին սատարելու, բանակը մենք բոլորս ենք ու այսօր կանգնած ենք հայկական բանակի շարքում», - ասաց նա՝ շեշտելով, որ միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Էրդողանն են ասել, որ Գլխավոր շտաբի արած հայտարարությունը հեղաշրջման փորձ է։ «Բանակը պետք է նայի ու ասի, թե ինչպես են մեր հողը մաս-մաս հանձնում, բանակը ճիշտ է արել ու բանակի հրամանատարությանը վարչապետն իրավունք չունի ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ հետապնդելու»,- ասաց նախկին նախարարը։ Նա նաև հավելեց. «Մեր բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ կարգին, գրագետ, փորձառու իշխանություն, որ մեր երկիրն այս ճգնաժամից դուրս կհանի: Մենք ձեզ հետ քայլ առ քայլ արդեն իսկ դուրս ենք գալիս դեպի այդ ուղին»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
