«Բոլորդ շատ լավ գիտեք, որ ԲՀԿ-ում մեկն է որոշում կայացնում»․ Ալեն Սիմոնյան
![]() 242 Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 14:50 Այսօր՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետի հայտարարությանը, ըստ որի Փաշինյանն ասել է, որ ԼՀԿ-ի դիրքորուշումն արդեն լսել է, մնում է ԲՀԿ-ն և համաձայնություն լինելու դեպքում ընտրությունները կանցկացվեն այս տարի։ Հարցին, թե կարելի է ակնկալել, որ խորհրդակցություններ կսկսեն և իշխանությունը ընտրությունների կգնա հուշագրի կնքման միջոցով, Սիմոնյանը պատասխանեց․ «Այո՛, կարող ենք ենթադրել։ Ես պնդում եմ, որ քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով և ՀՀ-ում այլ տարբերակ անհնար է»։ Դիտարկմանը, որ կարող է ԲՀԿ-ն չմիանա, քանի որ Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ առանց Նիկոլի, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց․ «Նաիրա Զոհրաբյանի հետ կապված ես մի բան ասեմ․ ես վստահ չեմ, որ այս փուլում նա լիովին ներկայացնում է ԲՀԿ-ն։ Բոլորդ շատ լավ գիտեք, որ այնտեղ ասում է մի մարդ»։ Հարցին, թե «այդ մարդու» հետ իշխանությունը զրուցե՞լ է, Սիմոնյանը պատասխանեց, որ չի բացառում, որ այսօր կամ վաղը տեղի կունենա խոսակցությունը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
