«Կարծում եմ՝ նախագահը Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ». Ռ. Հայրապետյան
![]() 293 Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 21:55 Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իր լիազորությունից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ որոշել է չստորագրել Օ․ Գասպարյանի վերաբերյալ հրամանագրի նախագիծը: Հիմք ընդունելով այն փաստը, որ Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրապետության նախագահի աշխատակազմ կրկին մուտքագրվել է մարտի 1-ին, իսկ Սահմանադրությամբ այդ հարցի հանգուցալուծման համար նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 3-ին, ինչպես նաև հաշվի առնելով տարածած հաղորդագրության 5-րդ և 6-րդ պարբերությունների բովանդակությունը, կարծում եմ, որ Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղն առանձին դիմում պետք է ներկայացնի ՍԴ»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
