Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը․ «Հրապարակ»
![]() 190 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 09:45 «Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրավերով կհանդիպի նրա հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Նախօրեին Մարուքյանը Փաշինյանին առաջարկում էր հանգիստ թողնել իր հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, պաշտոնում վերականգնել ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին: Միայն այդ դեպքում կստորագրեն հուշագիր, որ Փաշինյանի հրաժարականից հետո Մարուքյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Այս պայմանո՞վ է գնում հանդիպման, թե՞ հրաժարվել է իր պահանջներից։ «Երեկ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների, ես գնում եմ այդ հանդիպմանը, հանդիպման ժամանակ ինչ կլինի, ձեզ կտեղեկացնեմ: Կարող եք Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ ինքը գնում է այդ հանդիպման՝ ի՞նչ անելու, թող մի հատ ինքն էլ ասի՝ ինքը գնում է միայն իր պայմաննե՞րն ասի, թե՞ պատրաստ է նաև ընդդիմության պայմանները լսի ու ընդունի»,- ուղիղ պատասխանից խուսանավեց Մարուքյանը: Թեև ԼՀԿ-ականները պնդում են, որ «զադնի չեն դնելու», եթե Փաշինյանը հետ չկանչի ԳՇ պետին ազատելու հրամանը, հուշագիր չեն ստորագրի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
