«Օնիկ Գասպարյանը 2008-ին ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին». Սեդա Սաֆարյան
![]() 294 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 21:45 Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի եթերում պատասխանելով հարցին, թե Օնիկ Գասպարյանն ի՞նչ կապ ունի «Մարտի 1»-ի գործին, ասել է. «Եթե ուզում ենք պարզել, թե ինչու այս օրերին ըմբոստացավ Օնիկ Գասպարյանը, ապա պետք է պարզենք, թե որտեղ էր նա գտնվում 2008 թվականին և ինչ գործունեությամբ էր զբաղվում։ Չեմ ուզում Օնիկ Գասպարյանի անձի բնութագիրը մի կողմ դնել, որովհետև գիտեմ, որ նա շատ լավ զինվորական է եղել, և շատ ցավում եմ, որ հայրենիքի համար շատ բան արած՝ պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած և Զինված ուժերում ծանրակշիռ դեր ունեցած զինվորականին կարողացան դրդել, որպեսզի նա խախտի օրենքը։ Օնիկ Գասպարյանը 2008 թվականին ևս ծառայություն է մատուցել Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին։ Այդ ծառայությունը դրսևորվել է նրանով, որ քրեական գործով առկա են ցուցմունքներ, հարցաքննվել է նաև ինքը՝ Օնիկ Գասպարյանը։ Այն անձինք, որոնք այսօր հայտարարություն են արել ու գտել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վարչապետի պաշտոնից հեռանա, պատերազմի տխուր ավարտից հետո պետք է հավաքվեին ու միասին հեռանային»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
