«Կան 400 և ավել անձինք, ինչո՞ւ է ընտրվել Արա Սաղաթելյանը». պաշտպան
![]() 500 Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 14:40 «Ակնկալիքներս նույնն են, ինչ որ ՀՀ-ում գործող օրինական, արդար յուրաքանչյուր դատարանից, որովհետև գործն այնքան անհիմն է, կալանավորելն այնքան ապօրինի է, որ իրավաբանության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած անձ փաստերը դիտարկելիս տվյալ եզրահանգմանը կգա»,- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ «Կան 400 և ավել անձինք, որոնք թե՛ պատահական, թե՛ դիտավորյալ, տարբեր նկատառումներից ելնելով, տվյալ IP հասցեից օգտվել են, թե ինչո՞ւ է նրանից ընտրվել պարոն Սաղաթելյանը, պետք է բացատրեն վարույթն իրականացնող մարմինները: Եթե չենք ստանում բացատրություն, ուրեմն ակնհայտ է, որ սա ուղղորդված քրեական հետապնդում է»,- հավելեց նա: Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
