Թամանյան 2 շենքի բնակիչների բաց նամակը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին
![]() 343 Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 10:30 Երևանի Թամանյան փողոցի 2-րդ շենքի մի խումբ բնակիչներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հայտնում են, որ ապօրինի շինարարության թույլտվության հետևանքով կառուցապատողների կողմից փոփոխության է ենթարկվել Թամանյան 2 բնակելի շենքի միջհարկային ծածկը և շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը չի կատարվել։ «Ինչ–որ անձանց կամայականությունների ու բիզնես շահերի բավարարման, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հետևանքով ստորադասվում և ոտնահարվում են մեր՝ բարեխիղճ քաղաքացիներիս իրավունքները։ Մեզ մոտ առկա է մտահոգություն, որ հ. 35 բնակարանի և հ. 67 տարածքի գործառնական նշանակության փոփոխման հետևանքով այն կօգտագործվի որպես հանրային սննդի և/կամ զվարճանքի հերթական օբյեկտ, ինչի մասին տարածքի սեփականատերերը մի քանի անգամ բարձրաձայնել են մասնավոր զրույցներում։ Մի շարք հանգամանքներից ելնելով մենք դեմ ենք նշված հասցեում նոր հանրային սննդի և/կամ զվարճանքի օբյեկտի կառուցմանը: Մասնավորապես՝ խոսքը գնում է «Թեմուրնոց» անունը կրող ռեստորանի ընդլայնման գործընթացի մասին»,- ասվում է բաց նամակում: Բնակիչները քաղաքապետից ակնկալում են վերոնշյալ խնդրի արագ և արդյունավետ կարգավորում։
Ի լրումն բաց նամակի, բնակիչները հայտնում են, որ նշված գործի շուրջ այժմ ընթանում է դատական գործընթաց։
|

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12






