«Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում». Ռուբեն Մելիքյան
![]() 280 Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 01:05 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. 1) Աշոտ Մինասյանը կապիտուլյանտի սկզբունքային ընդդիմախոսներից է, հետևաբար նրա տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է բնականորեն լինի քաղաքական շարժառիթով հարձակումը։ Եթե ամենակարճ ժամկետում հանցագործությունը չբացահայտվի, ապա յուրաքանչյուրս լիարժեք իրավունք կստանանք պնդել, որ հարձակման շարժառիթը հաստատապես քաղաքական էր։ 2) Այս գործի օրինակով իրավապահները պետք է ապացուցեն, որ շարունակում են մնալ հանցանքների բացահայտմամբ, խափանմամբ ու կանխմամբ զբաղվող կառույցներ և ամբողջությամբ չեն վերածվել «կապիտուլյանտական գրաքննության գործակալությունների»։ 3) Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության արդյունքում հափշտակվել են նրա և իր նահատակված եղբոր մարտական պարգևները։ Հետևաբար սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
