Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ

ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ
193
Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 19:35

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանի ստեղծված բարդ իրավիճակը և ելնելով հասարակության ունեցած պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու հրատապությունից՝ իմ հանձնարարությամբ՝ այսօրվանից ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով:
Եռալեզու (հայերեն, ռուսերեն ու անգլերեն) գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերին, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով, որոնց ի պատասխան ԱՀ նախագահի աշխատակազմի վերապատրաստված աշխատակիցները, Աշխատակազմի լիազորությունների շրջանակներում, կիրականացնեն իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել աշխատանքային ժամերին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 - 18:00-ն՝ Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»: