Հայաստանը Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել. «Ժողովուրդ»
![]() 1149 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 08:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: Օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա: Որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաև Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաև վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլև Թուրքիայից: Գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ և այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
16911:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
52223.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
53223.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
94322.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
66022.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
85122.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
52722.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
94522.04.2026, 00:13
