«ՍԴ որոշման մեջ նշված է, որ ԳՇ պետին նշանակում է ՀՀ նախագահը, իսկ ազատման մասին խոսք չկա». Գ. Մանուկյան
![]() 270 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 12:07 «Մեր գործողությունները երբեք պայմանավորված չեն եղել ո՛չ Արմեն Սարգսյանի դիրքորոշմամբ, ո՛չ ԳՇ-ի հայտնի հայտարարությամբ և դրան հաջորդած հայտարարություններով»,- Բաղրամյան պողոտայում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նախագահի գրասենյակի հայտարարությունը կարո՞ղ է «Հայրենիքի փրկության շարժման» գործողություններում պլաններ փոխել, ասաց ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը: «Նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում մենք քաղաքացիներին կոչ ենք արել հավաքվել «Նիկոլ, հեռացիր» կարգախոսով, և մեր գործողությունների ծրագիրը շարունակություն է ունեցել մինչև հիմա»,- ասաց նա: Անդրադառնալով Կառավարության այսօրվա հայտարարությանը, Գեղամ Մանուկյանը նշեց, որ դեռ հայտնի չէ՝ այդ հայտարարությունը Օնիկ Գասպարյանին փոխանցվե՞լ է գրավոր տեսքով, թե՞ ոչ: «Կա վիճելի հարց՝ նախագահը հայտարարել է, որ դիմել է ՍԴ՝ մի օրենքի սահմանադրականությունը ճշտելու հարցում, որի վրա հղում անելով՝ Կառավարությունն ասում է, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ չէ. բայց կա իրավաբանական մեկ այլ հիմնավորում: Բոլոր սահմանադրագետները շեշտում են, որ գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկումը չի կարող կարգավորվել այն օրենքով, որ ընդունվել է 2017-ին, իսկ 2018-ին էլ՝ վերախմբագրվել է, և ԳՇ պետի պաշտոնավարումը կարգավորվում է ՀՀ սահմանադրությամբ»: Գեղամ Մանուկյանը կարևորեց մի հանգամանք, նշելով, որ 2020թ. Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ ճշտելու իր գործառույթները, իսկ որոշման մեջ նշված է, որ ԳՇ պետի դեպքում ՀՀ նախագահը նշանակում է Գլխավոր շտաբի պետ, իսկ ազատման մասին խոսք չկա: «ԳՇ պետը կարող է պաշտոնազրկվել, եթե կորցրել է ՀՀ քաղաքացիություն, մահացել է, քրեական հանցանք է կատարել, սեփական դիմումի համաձայն, կամ այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Այս բոլոր չափորոշիչներում Օնիկ Գասպարյանը չի տեղավորվում, նա շարունակում է մնալ ԶՈՒ ԳՇ պետ»,- շեշտեց Մանուկյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
