Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԶՈՒ ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ

ԶՈՒ ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ
1048
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 13:30

ԶՈՒ ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ
«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։
Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,- ասված է հայտարարության մեջ։