«Պետք է ողջունել հանգուցալուծման էս միտումը»․ Հակոբ Բադալյան
![]() 216 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 17:10 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյանը փաստացի ընդունել է իր պաշտոնանկությունը, իհարկե հայտնելով, որ գնահատում է հակասահմանադրական և դիմելու է դատարան: Այդուհանդերձ, տեղի ունեցող պարագայում նրա դիրքավորումը ողջունելի է, այսինքն՝ չգնալ իրավիճակի սրացման: Այդ համատեքստում ողջունելի է նաև կոչը զինվորականությանը՝ շարունակել ծառայությունը հայրենիքին ու ժողովրդին: Մեծ հաշվով, մինչ այդ ստեղծված իրավիճակի համատեքստում նահանջի այլ տարբերակ պատկերացնելը կլիներ բարդ, ըստ այդմ՝ պետք է ողջունել հանգուցալուծման էս միտումը: Իհարկե շարունակում է մնալ զինվորականության և քաղաքական ղեկավարության միջև հակասության «նստվածքը»: Բայց կարևոր է այն, որ էդ «նստվածքը» առավելագույնս հեռացվի քաղաքական գործընթացներից: Էդ իմաստով շարունակում եմ կարծել, որ բացթողում է քաղաքական ուժերին ուղղված կոչի բացակայությունը՝ դադարեցնել զինվորականության հանգամանքի քաղաքական խաղարկումը: Ընդհանուր առմամբ՝ ԳՇ իրավիճակի հանգուցալուծման այս միտման հավանականության բարձրացման մասին դիտարկել էի «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտնի պարզաբանումից հետո: Այդուհանդերձ, Հայաստանում քաղաքական ճգնաժամը հեռու է հանգուցալուծումից և շարունակում է ունենալ հրատապ քաղաքական լուծումների կարիք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
