«Հուսով եմ՝ Աբրահամ Գասպարյանը հրապարակավ ներողություն կխնդրի». Արման Մուսինյան
![]() 446 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 20:45 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ilur.am կայքում հայտարարություն է տարածել. «Այսօր՝ մարտի 10-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության իր հեղինակային հաղորդման մեջ, մեկնաբան Աբրահամ Գասպարյանը, կարծում եմ, ոչ դիտավորությամբ, այլ թերևս չիմացության պատճառով, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է վերագրել «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» անհեթեթությունը, ինչը ժամանակին հերքվել է ստորև ընթերցողին ներկայացվող իմ պարզաբանման մեջ: Չկասկածելով նրա պարկեշտությանը, հույս եմ հայտնում, որ Աբրահամ Գասպարյանը հանրությունից հրապարակավ ներողություն կխնդրի՝ վերջինիս մոլորության մեջ գցելու համար: Հրապարակ.am կայքի խմբագրությանը 03.08.2016 Ձեր կայքի այսօրվա թողարկման մեջ հրապարակված է Ստեփան Թոփչյանի «Ցխել, թե չցխել. սա է խնդիրը» երկարաշունչ հոդվածը, որի առաջին իսկ տողում արձանագրված է, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» միտքը: Հարգելի խմբագրություն, խնդրում ենք ցույց տալ Տեր-Պետրոսյանի որևէ բանավոր կամ գրավոր ելույթ, ձայնագրություն կամ տեսագրություն, որում Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի նախադասություն արտասանած լինի: Եթե դա չպարզեք, կնշանակի, որ դուք հրապարակել եք հայրենիքը լքած մի տարրական ստախոսի հոդված: Հարգանքով՝ Արման Մուսինյան Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ»: |

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
7309:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
6509:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
9308:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13303:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
206Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
279Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
327Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
260Երեկ, 17:18
