Թուրքիայի ատոմակայանի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությանը տեսակապով կմասնակցի Պուտինը
![]() 296 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 22:05 Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի երրորդ բլոկի ռեակտորի հիմնարկեքի արարողությանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին տեսակապով կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մարտի 10-ին կայանալիք արարողությամբ կդրվի Թուրքիայի առաջին ատոմակայանի երրոդ բլոկի հիմքը։ Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» շրջանում ատոմային Էլեկտրակայանի կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել էր դեռևս 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է 4 Էներգաբլոկ, որոնցից ամեն մեկի հզորությունը կկազմի 1200 մտ: Ատոմային էլեկտրակայանի շինարարությունն սկսվել էր 2018-ի ապրիլի սկզբին։ Առաջին ռեակտորի շահագործումը նախատեսված է 2023 թվականին։ Այն Թուրքիայում իրականացվող խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն է։ Ծրագրի շրջանակներում շինարարության ամենաթեժ փուլում նախատեսվում է ապահովել մինչև 15 հազար աշխատատեղ, իսկ արդեն գործարկման փուլում մշտական կապահովվի 4 հազար աշխատատեղ։ Ամբողջապես գործարկվելուց հետո «Աքքույու» ատոմակայանը կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի 10%-ը։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
