«Բանակով ավելի շատ զբաղված կառավարություն ՀՀ պատմության ընթացքում չի եղել, ինչպես՝ այժմ». Արսեն Թորոսյան
![]() 322 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 22:35 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Գլխավոր շտաբի շուրջ ստեղված վերջին աղմկահարույց իրադարձություններին: Նրա խոսքով՝ ԳՇ-ի հետ կապված «իրավական թնջուկն ուղղակիորեն փոխկապակցված է ներքաղաքական գործընթացների հետ»: «Եթե ներքաղաքական պրոցեսներ չլինեին և ԶՈՒ ներգրավվածությունը չլիներ այս ամեն ինչում, մենք նման բազմաէջանոց վերլուծություններ չէինք ունենա»,- ասաց Թորոսյանը: Նա հայտարարեց, որ բանակը միշտ իրենց առաջնահերթությունների մեջ է եղել. «Դրա մասին են վկայում թե՛ կառավարության, թե՛ վարչապետի արած գործերը, այդ թվում՝ բազմաթիվ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների թե՛ խրախուսումները, թե՛ առաջխաղացումները, թե՛ նշանակումները»,- ընդգծեց Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը: Եթերի ընթացքում նա հայտարարեց՝ «Անհամեստություն թող չթվա, բայց բանակով ավելի շատ զբաղված կառավարություն Հայաստանի պատմության ընթացքում չի եղել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
