«Մի գնդապետի ստատուսը, եկեք չվերագրենք ամբողջ ԶՈՒ-ին». Արսեն Թորոսյան
![]() 303 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 22:55 Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանից, թե ինչպե՞ս են նրանք պատրաստվում աշխատել Գլխավոր շտաբի հետ, երբ ողջ սպայակազմը պահանջել է իրենց հրաժարականը: «Եկեք իրողությունները ճիշտ մեկնաբանենք, չուռճացնենք դրանք. երբ մենք տեսնում ենք ԶՈՒ մի գնդապետի ստատուսը, եկեք դա չվերագրենք ամբողջ ԶՈՒ-ին, որովհետև Զինված ուժերը, այդ թվում նաև՝ բազմահազար զինծառայողներն են, մենք՝ բոլորս ենք, զինապարտներն են և այլն: Աշխատելու մեր մտադրությունները միշտ ուժի մեջ են եղել, և այսօր վարչապետը դա ցույց տվեց բոլորին՝ այցելելով ԳՇ և հանդիպելով բոլոր կենտրոնական ապարատի հետ և նման կերպ էլ շարունակելու ենք աշխատել»,- ասաց Թորոսյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ «խնդրի սկզբնապատճառը բանակի՝ քաղաքական չեզոքություն չպահպանելն է եղել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
