Սպասվում է ձյուն
![]() 279 Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 08:30 Ուշադրություն Մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն: Հանրապետության տարածքում՝ Մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին՝ ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով: Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.80C (1981 թ.) Եղանակի առաջիկա կանխատեսումների համար այցելեք այստեղ: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35


