Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ հնարավոր չի լինի ճանաչել»․ Անահիտ Ավանեսյան

«Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ հնարավոր չի լինի ճանաչել»․ Անահիտ Ավանեսյան
273
Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 13:00

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ աճյունների նույնականացման գործընթացին։ «Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել։ Ցավոք սրտի, կան մասունքներ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը հայտնեց, որ նախարարությունը կապի մեջ է միջազգային բարձրակարգ ինստիտուտների փորձագետների հետ և հիմա աշխատում են մնացած բարդ փորձաքննությունների վրա։ «Կան մասունքներ, որոնք այնքան վնսաված են, որ այլ երկրներում էլ չեն կարող փորձաքննություն անցկացնել»,- հավելեց նա։ Հարցին, թե ի՞նչ է նախատեսվում այդ դեպքում, նախարարը պատասխանեց՝ չեմ կարող ասել։