Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Դաղստանում ահաբեկչություն ծրագրած զինյալ է վնասազերծվել

Դաղստանում ահաբեկչություն ծրագրած զինյալ է վնասազերծվել
1056
Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 16:20

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ահաբեկչություն ծրագրած զինյալ է վնասազերծվել, հայտնում է РИА Новости-ն:
Նրա մոտ հայտնաբերել են են ինքնաձիգ, զինամթերք և «մահապարտի գոտի»։
Հինգշաբթի, Դաղստանի մայրաքաղաքի Սովետսկի շրջանում, 2010-ականների սկզբից ի վեր առաջին անգամ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել, երբ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ միջազգային հանցավոր կազմակերպության կողմնակիցը հարձակում է նախապատրաստում:
Նրան գտել են սեփական տանը և առաջարկել հանձնվել, ի պատասխան գրոհայինը կրակ է բացել։ Արդյունքում նրան ոչնչացրել են: Քաղաքացիական բնակչության և ուժայինների շրջանում ոչ ոք չի տուժել:

Դաղստանում ահաբեկչություն ծրագրած զինյալ է վնասազերծվել