Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Փողոցում մի քանի հարյուր մարդ հավաքող շարժման լիդերները կորցրել են ադեկվատությունը»․ Լյովա Եղիազարյան

«Փողոցում մի քանի հարյուր մարդ հավաքող շարժման լիդերները կորցրել են ադեկվատությունը»․ Լյովա Եղիազարյան
250
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 03:05

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծամտություն, թե՞ քաղաքական հավկուրություն:
Հոգին ավանդող «Հայրենիքի փրկության շարժումը» մերժեց Նախագահի հրավերը և հայտարարում է իր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին:
Իր առաջարկած օրակարգո՞վ:
Փողոցում մի քանի հարյուր մարդ հավաքող շարժման լիդերները կորցրել են ադեկվատությունը, կորցրել են իրավիճակը գնահատելու ունակությունը, եթե ընդհանրապես ունեցել են:
Նույնիսկ սրանց կողքին կանգնած գործիչներն էլ էին այսօր տարբեր հարթակներից քննադատում շարժման ղեկավարների սխալները ու հայտարարում շարժման մահվան մասին:
Մնում է ենթադրել, որ վազգենյան մեծամտությունը 90-ականներից ի վեր փոփոխման չի ենթարկվել, որն էլ միշտ բերել է ձախողման:
Սա ևս բացառություն չի»: