«ՀՀ-ում վարչապետի օգնականն է որոշում՝ ում ինչ մեղադրանք առաջադրվի». Ամրամ Մակինյան
![]() 276 Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 14:20 «Սրանք մաֆիային բնորոշ դրսևորումներ են»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկություններին, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանը ցուցումներ է տալիս իրավապահ համակարգին, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին: «Փաստաթուղթը կազմելու միակ սուբյեկտը քննիչն է. որևէ մեկն իրավասու չէ դա իրականացնել: Իսկ հիմա ի՞նչ ա ստացվում, փաստորեն Աննա Վարդապետյանն ա որոշում, թե փաստերից որը մնա, որն ավելացվի, որը պակասեցվի: Հիմա հարց է առաջանում՝ Աննա Վարդապետյանը քրգործն էլ ա կարդացե՞լ ամբողջ ծավալով: Ես իրավունք ունեմ մտածելու, որ, այո՛, կարդացել ա: Նաև իրավունք ունեմ մտածելու, որ Աննա Վարդապետյանը տիրապետում ա այս և այլ քրեական գործերով տեղեկությունների: Եկեք հասկանանք հետևյալը՝ ՀՀ-ում վարչապետի օգնականն է որոշում, թե ում ինչ մեղադրանք առաջադրվի»,- ասաց Ամրամ Մակինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
